Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում՝ սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հրավերս վերաբերում է այն անձանց, ովքեր կրթություն են ստացել աշխարհի լավագույն 200 համալսարաններից մեկում՝ ըստ QS World University Rankings, Times Higher Education (THE) կամ Academic Ranking of World Universities (ARWU, Shanghai Ranking) միջազգային վարկանիշների, և պատրաստ են ներգրավվել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում։

Եթե հետաքրքրված եք, խնդրում եմ Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել talent@gov.am էլեկտրոնային հասցեին։

Ինքնակենսագրականին անհրաժեշտ է կցել նաև առավելագույնը մեկ էջանոց մոտիվացիոն նամակ։

Առաջին փուլի դիմումների ընդունման ժամկետը՝ 2026 թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 15-ը։

Նախնական ընտրությունն անցած թեկնածուները կհրավիրվեն հանդիպման։ Կադրային բանկում ընդգրկվածներին առաջիկա մեկ տարվա ընթացքում կառաջարկվի կոնկրետ աշխատանք»,– գրել է վարչապետը։

Related posts

1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան