Աշխարհը կրկի՞ն լուռ կմնա. Ալեն Սիմոնյանը` Արցախում ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին: ԱԺ նախագահը, մասնավորապես, նշել է.

«Քաղաքացիական հագուստով և սպայական կոչումով «բնապահպանները», Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելով, փաստացի պատանդ են վերցրել 120.000 հայ բնակչության: Դրան հաջորդել է Արցախի գազամատակարարման անջատումը: Սա ոչ այլ ինչ է, քան արցախահայության բնաջնջման հերթական փորձ: Աշխարհը կրկին լո՞ւռ կմնա… »:

Related posts

Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին

Իրանի՝ փախուստի դիմած կալանավորված անձը 5 օր անց հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնել

«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է