Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է. Սերդար Քըլըչ

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Հայաստանի պատվիրակությանն օդանավակայանում դիմավորելու ընթացքից լուսանկարներ է հրապարակել Թվիթերում և գրել․

«Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է։ Երբեմն, ինչպես այժմ, այս ճակատագիրը ցավերով է ձևավորվում։ Տարածաշրջանային երկրների միջև ցուցաբերվող մարդասիրական համերաշխությունն այս ցավերի թեթևացման լավագույն դեղամիջոցն է։ Տարածաշրջանի բոլոր երկրների նման Հայաստանը ևս թուրք ժողովրդի կողքին եղավ»։

Related posts

Կամրջի տակ հայտնաբերվել է ջրահեղձ եղած քաղաքացու մարմին

Ոստիկանները թմրանյութ տեղադրողների են ձերբակալել

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ