Աշխատանք փնտրող անձանց կտրվի առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով հաշվառվելու և ծառայություններ ստանալու հնարավորություն

Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որի արդյունքում ակնկալվում է ապահովել աշխատանք փնտրող անձանց և գործատուների առցանց հաշվառման ընթացակարգը՝ համապատասխան տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով։

Ըստ այդմ՝ հնարավորություն է տրվում աշխատանք փնտրող անձանց առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով հաշվառվելու և ստանալու ծառայություններ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից, իսկ գործատուներին՝ առցանց եղանակով հարթակի միջոցով գրանցվելու: Այն հնարավոր կդարձնի գործատուների համար Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներգրավվելու զբաղվածության պետական ծրագրերում և համալրելու իր մոտ առկա թափուր աշխատատեղը։ Հարթակը նպատակ ունի մեկտեղելու հայաստանյան աշխատաշուկան պետական հարթակում, կամուրջ ստեղծելու գործատուների և աշխատանք փնտրողների միջև, ինչպես նաև ամրապնդելու պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը:

Related posts

Ենոքավան–Կարմիրգյուղ հիմնանորոգվող ճանապարհին ժայռային ապարների պայթեցման աշխատանքներ են իրականացվում. «Ճանապարհային դեպարտամենտ»

Naré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը

Արթիկում ՔՊ կուսակցությունը՝ Անանիկ Ոսկանյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 74.9 տոկոսը