ԱՆ-ն ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիակի մասին տեղեկությունը

Քանի որ համացանցում շարունակում է շրջանառվել և շահարկվել «թաքցրած դիերի» մասին սուտ լուրը, ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հերքում է «200 թաքցրած» դիակի մասին տեղեկությունը:

«Հարազատները, լրատվամիջոցները և պատգամավորներ շաբաթվա ընթացքում հնարավորություն են ունեցել շրջել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» բոլոր մասնաճյուղերով և մանրակրկիտ ծանոթանալ թե՛ դիերի և մասունքների պահման պայմաններին, թե՛ դրանց հաշվառման գործընթացին և թվաքանակին՝ անձամբ համոզվելով, որ հնչած մեղադրանքը պարզապես հերյուրանք է, և որ «200 թաքցրած» դիակի մասին խոսք լինել չի կարող:

Առողջապահության նախարարությունը հորդորում է զերծ մնալ սուտ տեղեկատվություն տարածելուց և որդեկորույս ծնողներին լրացուցիչ ցավ պատճառելուց»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Քանի որ համացանցում շարունակվում է շրջանառվել և շահարկվել «թաքցրած դիերի» մասին սուտ լուրը, առողջապահության…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Понедельник, 7 июня 2021 г.

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին