Անցկացվեց Գյումրու գեղարվեստական մարմնամարզության բաց առաջնությունը

Գյումրու մարմնամարզական մարզաձեւերի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց քաղաքի գեղարվեստական մարմնամարզության բաց առաջնությունը, որին մասնակցեցին նաեւ մայրաքաղաքի մի շարք մարզադպրոցների ու Վանաձորի մարզուհիները:
12 տարիքային խմբերից 8-ում հաղթանակ տարան հյուրընկալողները, իսկ Երեւանի Կենտրոն մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Սեդա Իորդանյանի սաներ Սոֆյա Թարախջյանը եւ Էլինա Հավեյանը նույնպես անմասն չմնացին բարձր հարգի մրցանակներից, դե իսկ մրցումների հայտնությունը դարձավ 6-ամյա Էլեն Մալխասյանը: Այս մարզուհին հանդես եկավ առանց գործիքների ծրագրով ու ցույց տվեց տարիքին ոչ բնորոշ հագեցված կատարում՝ քաղելով ներկաների ծափերը:

Related posts

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Վանաձորում բшխվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մшհացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները