Տոկիո մեկնող պարալիմպիկ միակ հայ մասնակիցը մարզվում է սեփական միջոցներով (տեսանյութ)

Տոկիոյում կայանալիք պարալիմպիկ մրցումներին Հայաստանից մասնակցում է ընդամենը մեկ մարզիկ՝ Ստաս Նազարյանը։ Խաղերը տեղի կունենան օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը։

Այս օրերին Ստասն իր մարզչի՝ Հայկ Աբգարյանի և հաշմանդամային սպորտի մարզիկ Օնիկ Հովակիմյանի հետ մարզվում է Ծաղկաձորի գլխավոր մարզաբազայում՝ առանց պետական աջակցության, սեփական միջոցներով։

Թեև Տոկիո մեկնելու և մասնակցության անհրաժեշտ ծախսերը հոգացել է ՀՀ կառավարությունը, սակայն մարզիկը լավ կարգավիճակում լինելու և հետագայում սպասելի արդյունք ապահովելու համար պետք է ունենա անհրաժեշտ գույք և տարեկան մի քանի մարզումներ անցկացնելու նախապայմաններ։

Մանրամասները՝ տեսանյութում

Related posts

Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հանդիպել են Լոս Անջելեսում

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձել է բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում առաջինն է