Աննա Մկրտչյանը հեռացվեց ԱԺ նիստերի դահլիճից վարչապետին անունով դիմելու և որակում տալու համար

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ժամանակ իրավիճակը Ազգային ժողովում լարվեց, քանի որ պատգամավորն իր ելույթում վարչապետին դիմեց անունով և տվեց որակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն  ասաց, որ անջատեն պատգամավորի խոսափողը, այնուհետև հորդորեց, որ պատգամավորը լքի նիստերի դահլիճը, այլապես անվտանգության աշխատակիցները կհեռացնեն նրան.

«Ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի, այժմ ձեզ հեռացնում եմ մինչև օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից: Դուրս եկեք դահլիճից, հակառակ դեպքում, անվտանգության աշխատակիցները ձեր դուրս կբերեն»,-ասաց Սիմոնյանը:

Պատգամավորը դուրս եկավ նիստերի դահլիճից:

Related posts

Երկրաշարժ՝ Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտք

Վրաստանում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի երկրորդ խոշոր անջատումը

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ