Աննա Հակոբյանը մասնակցել է Խորվաթիայի նախագահի անունից մատուցված ընթրիքին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկօրյա այցով Խորվաթիայի Հանրապետությունում է: Մասնակցում է Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին:
Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի հրավերով մայիսի 9-ին վարչապետի տիկինը մասնակցել է ողջույնի ընթրիքի՝ ի պատիվ երկիր ժամանած բարձրաստիճան հյուրերի:
Ընթրիքին ներկա են եղել շուրջ 10 երկրներից ժամանած առաջին տիկիններ և ամուսիններ: Աննա Հակոբյանի հետ միասին ընթրիքին մասնակցել են Իսպանիայի թագուհի Լետիցիան, Ալբանիայի վարչապետի տիկին Լինդա Ռաման, Ղրղզստանի նախագահի տիկին Այգյուլ Ժապարովան, Լատվիայի առաջին տիկին Անդրա Լեվիտեն, Մալթայի վարչապետի տիկին Լիդիա Աբելան, Հունգարիայի նախագահի ամուսին Իշտվան Վերեշը, Սլովենիայի նախագահի ամուսին Ալեշ Մուսարը, Սերբիայի առաջին տիկին Թամարա Վուչիչը, դիվանագիտական կորպուսի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ընթրիքի ընթացքում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մի շարք կարճ զրույցներ է ունեցել ներկաների հետ:

Related posts

TRIPP նախագիծը միլիարդանոց ծրագիր է, որն իր հետևից բերելու է նաև նոր միլիարդների ներհոսք. վարչապետ

ՆԳՆ ծախսը հաշվետու տարում կազմել է 105.7 մլրդ դրամ. ԱԺ-ում շարունակվել է պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկումը

Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ