Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ

Մեկ ամիս էլ չի անցել, երբ Սան Ֆրանցիսկոյում Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել. օրերս այն կրկին թիրախավորվել է: «Արմենպրես»–ի հաղորդմամբ, «Ասպարեզ»-ը տեղեկացնում է, որ ոստիկանության տվյալների համաձայն, շաբաթ առավոտյան ինչ-որ մեկը կրակ է բացել դպրոցի ուղղությամբ և վնասել ցուցանակը: Կրակոցների հետևանքով ոչ ոք չի տուժել:

Հուլիսին Սան Ֆրանցիսկոյի Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական դպրոցը վանդալիզմի էր ենթարկվել՝ պատերին գրվել էին հայհոյանքներ և պատկերվել էր Ադրբեջանի դրոշը:

Օրեր առաջ էլ տեղեկություն էր տարածվել, որ հրկիզվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օժանդակ կառույցը: Շենքում տեղավորված էին «Վասպուրական» սրահը, ինչպես նաև եկեղեցու և մի շարք այլ կազմակերպությունների գրասենյակներ: Այս դեպքերից հետո դպրոցի մոտ իրավապահները ծառայություն են իրականացնում:

 Նրանք անմիջապես որոնողական աշխատանքներ են իրականացրել, սակայն դեռ  կասկածյալներ չեն հայտնաբերել: Ոստիկանության հայտարարության մեջ նշվում է, որ քայլեր են ձեռնարկում համայնքի անվտանգությունն ապահովելու համար:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ