Անթալիայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

«2025 թ. ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ աշխատանքների ավարտից հետո:

Նախարարները պատրաստակամություն են հայտնել շարունակելու երկխոսությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։

Related posts

Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ

Հղի կնոջը ծեծել է, կինը ընթացքի մեջ գտնվող մեքենայից իրեն դուրս է նետել. մանրամասներ 22-ամյա կնոջ մահից

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով