Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կգործուղվի Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)։ Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա կմասնակցի «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ավանեսյանը հայտնել էր գործուղման մասին և ավելացրել, որ համաժողովին մասնակցելու են նաև տարածաշրջանի այլ երկրների առողջապահության նախարարներ։
«Դա մասնագիտական նախարարական համաժողով է, որին ես ևս մասնակցելու եմ։ Չի բացառվում երկկողմ հանդիպումների անցկացումը, սակայն հստակ օրակարգ այս պահին դեռ չկա»,- ասել էր նախարարը։

Related posts

Սիբիհան և Վադեֆուլը համաձայնել են ընդլայնել պաշտպանության ոլորտում գործակցությունը

Բորիսպոլի շրջանի ուղղությամբ ռուսական ուժերի հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Համերգային ծրագիր՝ «Վարչաֆեստի» մրցութային համարներից առաջ․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել