Այս ընտրությունները համարժեք են հանրաքվեի. հանուն ինչի են քվեարկել Վրաստանի վարչապետն ու նախագահը

Վրաստանում իրենց քվեարկությունն արդեն կատարել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Կոբախիձեն քվեարկել է Թբիլիսիի արեւմուտքում գտնվող ընտրատեղամասերից մեկում։

«Մենք պետք է հիշեցենք, որ այս ընտրությունները համարժեք են հանրաքվեի: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին ճանաչել ընտրությունների արդյունքները, որոնք կհրապարակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»,- ասել է Կոբախիձեն:

Զուրաբիշվիլին իր հերթին շնորհավորել է Վրաստանի ժողովրդին օրվա կապակցությամբ՝ այն անվանելով երջանիկ։

«Ես քվեարկել եմ նոր Վրաստանի օգտին: Այն Վրաստանի օգտին, որի համար եկել եմ այս երկիր 22 տարի առաջ: Այս գիշեր մենք հաղթող ենք լինելու, ոչ ոք չի պարտվելու, քանի որ Վրաստանը հաղթելու է»,- լրագրողներին ասել է նախագահը։

Խորհրդարանի նախագահը ևս քվեարկությունից հետո զրուցել է լրագրողների հետ՝ նշելով, որ «Վրացական երազանք»-ը Վրաստանի միակ ընտրությունն է։

«Այսօր ընտրություն է կատարվում չարի և բարու, անաստվածության և ոգեղենության միջև»,- ասել է Պապուաշվիլին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վրաստանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունը։ 08։00-ին բացվել են երկրի բոլոր ընտրական տեղամասերը։ Քվեարկությունը կշարունակվի մինչև 20։00, որից հետո կսկվի ձայների հաշվարկը:

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը