Այս երթը նշանակում է՝ Հայաստանում իշխանությունը պատկանում է միայն ու միայն ժողովրդին. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը քիչ առաջ հասավ Ազատության հրապարակ, որտեղ ցույց է անցկացնում ընդդիմությունը: Վարչապետը հորդորեց ծափերով ողջունել: «Քանի որ նրանք մեր եղբայրներն են»,- մեկնաբանեց Փաշինյանը:

«Այսօրվա ակցիան չի նշանակում, որ մենք սխալներ չունենք, չի նշանակում, որ սխալներ չենք գործել, որ մենք մեղավոր չենք, որ մենք պատասխանատու չենք, սա նշանակում է մի բան, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է միայն ու միայն ժողովրդին, ոչ թե ինձ, ոչ թե մեզ, այլ ժողովրդին, միայն ու միայն ժողովրդին, ժողովուրդը պիտի որոշումներ կայացնի մեր երկրում, թույլ չենք տա ժողովրդի իշխանությունը խլել, նման որևէ փորձ չի հաջողվի»,- նշեց վարչապետը:

Եկեք ընդհանրապես այդ միտքը մեր միջից հանենք, որ Հայաստանում կարող են լինել քաղաքացիական բախումներ՝ երթի ընթացքում նշեց Կառավարության ղեկավարը՝ ասելով, որ այդպիսի բան չի կարող լինել, քանի որ այն ժողովրդի հավաքական ցանկությունն է ու մեր բոլորիս հավաքական շահը:

Related posts

Արձանագրվել են սանիտարական կանոնների խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի սննդային թունավորման պատճառների մասին

Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Սիրիկում հարսանքավորներ են զոհվել․ Իրանը հարձակվել է Մերձավոր Արևելքում ամերիկյան բազաների վրա