Այսօր Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն ԱՊՀ ղեկավարները

Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում կանցկացվի Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ղեկավարների հանդիպումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Սանկտ Պետերբուրգում կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ ոչ պակաս կարևոր հանդիպումը։ Ռուսաստանի նախագահի հրավերով այս հանդիպումը կկայանա դեկտեմբերի 26-27-ին»,- ասել է Գործադիր կոմիտեի նախագահ, Համագործակցության գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

Նա ընդգծել է, որ գագաթնաժողովը լրացուցիչ խթան կհաղորդի համագործակցության ամրապնդմանը ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ Բելառուսի ու Ռուսաստանի միութենական պետությունում։

Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներն անցկացվում են առանց պաշտոնական օրակարգի։ Միջոցառման ձևաչափն ինքնին օգտագործվում է 2005 թվականից:

Գագաթնաժողովին կմասնակցեն Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Լուկաշենկոն, Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Սերդար Բերդիմուհամեդովը, Էմամոլի Ռախմոնը և Շավքաթ Միրզիյոևը։

Related posts

ՌԴ-ում հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինվի ադրբեջանականով․ Տիտով

Իրանի դեմ պատերազմը չի ազդել ԱՄՆ-ից Ուկրաինային զենքի մատակարարման վրա. Ռուբիո

Թրամփի ճնշումները Նեթանյահուի վրա վտանգում են վերջինիս հաղթանակն ընտրությունում. Al Monitor