Այսօր նախատեսված են ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցություններն Օմանում

Այսօր նախատեսված են Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների բանակցությունները, օրակարգում է հնարավոր միջուկային գործարքը:

Իրանական ԶԼՄ-ները գրում են, որ արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությունն արդեն Օմանում է: Նշվում է, որ ամերիկյան կողմը ներկայացնելու է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը:

Հատկանշական է, որ ըստ իրանական կողմի՝ բանակցությունները լինելու են ոչ ուղղակի, մինչդեռ, ըստ Սպիտակ տան՝ դրանք լինելու են ուղիղ: Վաշինգտոնը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, Թեհրանից վստահեցնում են՝ նման մտադրություն չունեն:

Այնուհանդերձ, Թրամփը չի բացառել, որ Իսլամական Հանրապետության դեմ կարող են ռազմական գործողություններ իրականացվել, եթե միջուկային գործարքի հետ կապված խնդիրները չլուծվեն բանակցությունների միջոցով: Սթիվեն Ուիտկոֆն էլ կարծիք է հայտնել, որ կողմերը կարող են փոխզիջումային ուղիներ գտնել:

Related posts

Սլովենիան շարունակում է մնալ Եվրոպական միության և Հայաստանի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին

Ոստիկանները բացահայտել են մեքենայից կատարված գողությունը․ մեկ միլիոն դրամի գողոնը հայտնաբերվել է

Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներին