Այսօր Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցն է

Այս տարի լրանում է 1915 թ. Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Չնայած ապրիլի 24-ն է համարվում որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, սակայն հայերի ջարդերն սկսվել են դեռևս 19-րդ դարի վերջին, երբ 1892-1923 թվականներին Թուրքիայի կառավարող շրջանները` սկզբում Համիդյան Թուրքիան, ապա Երիտթուրքերի կառավարությունը, կազմակերպեցին ցեղասպանություն, որի հետևանքով զանգվածային տեղահանության ենթարկվեց և բնաջնջվեց Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը։

1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում թուրքական իշխանությունների հրամանների հիման վրա ձերբակալվեցին ավելի քան երկու հարյուր հայ մտավորականներ՝ գրողներ, երաժիշտներ, հրապարակախոսներ, իրավաբաններ, բժիշկներ, պատգամավորներ: Նրանք բոլորը աքսորվեցին և դաժանորեն սպանվեցին:

1965 թ. ապրիլի 24-ին Խորհրդային Հայաստանում կազմակերպվեցին ցույցեր, որոնց մասնակիցները պահանջեցին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, հարյուր հազարավոր հայերի սգո երթը լուռ շարժվում է դեպի Հայոց ցեղասպանության հուշակոթող, ծաղիկներ խոնարհում շուրջ 1,5 միլիոն զոհերի հիշատակին:

Related posts

Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել ջրհեղեղից տուժած Տավուշի մարզին. Փաշինյանն ընդունել է Ժորժ Սիֆրեդին

Ամուսնացած էր, ուներ 2 երեխա՝ աղջիկ և տղա․ Դեղձավանի վարչական ղեկավար՝ երեկ աղետի հետևանքով զոհվածի մասին

Հեղեղումների հետևանքով 50-ից ավելի ավտոմեքենա ջրածածկ է եղել