Այսօր Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ունի 6 մասնակից

Երևանի ժամանակով 15:00-ին մեդալային պայքարը կսկսեն 102 կգ քաշային ծանրորդները: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Հայաստանից այստեղ կմրցեն Արա Աղանյանն ու Պետրոս Պետրոսյանը:

Ժամը 18:00-ին տղամարդկանցից պայքարի դուրս կգան 109 կգ քաշայինները` Գարիկ Կարապետյանը և Սիմոն Մարտիրոսյանը:

Եվ մրցումային 7-րդ օրը կեզրափակվի 87 կգ քաշային կանանց մրցաշարով: Հայաստանն այստեղ ունի երկու ներկայացուցիչ` Տաթև Հակոբյանը և Լիանա Գյուրջյանը:

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը