Այսօր Երևանում լռության օր է

Այսօր լռության օր է: Վաղը` սեպտեմբերի 17-ին, Երևանում ավագանու ընտրություններ են:

Ընտրապայքարին մասնակցում է 14 քաղաքական ուժ` 13 կուսակցություն և կուսակցությունների մեկ դաշինք: Այդ ուժերն են`

  1. «Հանրային ձայն» կուսակցություն,
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
  3. «Արդար Հայաստան» կուսակցություն,
  4. «Հաղթանակ» կուսակցություն,
  5. «Ուժը հայրենյաց» կուսակցություն,
  6. Հայաստանի Եվրոպական կուսակցություն,
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն,
  8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,
  9. «Հանրապետություն» կուսակցություն,
  10. «Միացյալ Հայաստան» կուսակցություն,
  11. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
  12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,
  13. «Ապրելու երկիր» կուսակցություն,
  14. «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք / «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններ/:

Երևանի ավագանու հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու միջազգային չորս, տեղական` երեք կազմակերպություն:

Related posts

Կառավարության անդամները երդվեցին

ՌԴ ԱԳՆ-ն կրկին խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիևը

Մոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք են պայթել