Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Այսօր Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:

Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի կողմից:

Հետպատերազմյան տարիներին ամբողջ աշխարհի երեխաների առողջության և բարեկեցության մասին հոգ տանելը շատ կարևոր էր։ Պատերազմի ժամանակ նրանցից շատերը կորցրել էին իրենց հարազատներին, մնացել որբ: Հենց 1949-ին թվականին Փարիզում ընթացող կանանց կոնֆերանսի ներկայացուցիչները կոչ արեցին բոլոր մարդկանց՝ պայքարել հանուն խաղաղության։

Այս ընթացքում էլ ստեղծվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Առաջին անգամ տոնը նշվել է 1950 թվականի հունիսի 1-ին, և այդ ժամանակից այն նշվում է ամեն տարի։

Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1990 թվականին, 1996 թվականին ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը։

Տոնը ավանդաբար նշվում է հանրապետության բոլոր մարզերում և Երևանում, կազմակերպվում են միջոցառումներ։

Related posts

Մենք հրավիրում ենք բոլոր պոտենցիալ ներդրողներին գալ և ներդրումներ կատարել Հայաստանում. Փաշինյան

Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել. վարչապետ

70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները