«Այն տեղեկատվությունը,թե Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար, ապատեղեկատվություն է». ԲՏԱ նախարարության պարզաբանումը

Փետրվարի 17-ին անհայտ ծագման տելեգրամյան ալիքներից մեկը կատարել է «Համահայկական հիմնադրամից անհետացել է 11 միլիոն դոլար գումար» վերնագրով հրապարակում, որը ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ առնչություն չունի։ Այս մասին հայտնում է  Բարձր տեխնոլոգիաների նախարարությունը:
«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կանոնադրական խնդիրներից բխող ծրագրերի և միջոցառումների համար ֆինանսական միջոցներ հատկացվում են բացառապես ՀՀ պետական բյուջեից։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հորդորում է զանգվածային լրատվամիջոցներին, հասարակությանը համակողմանի և ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով, նախարարության գործառույթներին վերաբերող հարցերի շուրջ հրապարակումներ կատարելիս հղում չանել անհայտ ծագման աղբյուրներին, դրանք ճշտել նախարարության հետ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պատրաստակամ է լրատվամիջոցներին տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղեկատվության տրամադրումը սահմանափակվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով կամ այլ օրենքներով»,- ասված է հայտարարությունում։

Տարածվել է ապատեղեկատվություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հորդորում է զանգվածային…

Опубликовано ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն Четверг, 18 февраля 2021 г.

Related posts

Բելգորոդում հրթիռակոծության հետևանքով շենք է փլուզվել. կան զոհեր

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Շոյգուն ազատվել է պաշտոնից. Պուտինը ՊՆ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը