ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել է բելառուսական և չինական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների մասին

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է Մինսկի անվավոր քարշակների գործարանի, ինչպես նաև չինական երեք ընկերության նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին: Նշվում է, որ դրանք հրթիռներ արտադրելու համար սարքավորումներ են փոխանցել Պակիստանին:

Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ այդ ընկերությունները մասնակցել են այնպիսի գործողությունների կամ գործարքների, որոնք նյութապես նպաստել են զանգվածային ոչնչացման զենքի կամ դրանց առաքման միջոցների տարածմանը կամ առաջացրել են նման վտանգ:

«Միացյալ Նահանգները, սերտորեն համագործակցելով այլ գործընկերների հետ, հանձնառու է ամրապնդելու չտարածման գլոբալ ռեժիմը՝ զսպելով և խափանելով զանգվածային ոչնչացման զենքի տարածման ցանցերը, որտեղ էլ որ դրանք առաջանան»,- նշել են ԱՄՆ դիվանագիտական գերատեսչությունից:

Related posts

Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես 2 ամիս չէի մարզվել, խնդիրներ կային. Լալայան

Անթալիայում մեկնարկել է COP31 կլիմայական գագաթնաժողովը

Սիսիանում բшխվել են կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնը