ԱՄՆ-ն ռազմական ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք. AP

ԱՄՆ-ն սկսել է լրացուցիչ ռազմական ուժեր տեղափոխել Մերձավոր Արևելքի տարածաշրջան՝ կապված մտավախությունների հետ, որ Իրանը կարող է հարձակում սկսել իր տարածքում Իսրայելի հարվածներին ի պատասխան, հաղորդում է Associated Press-ը (AP)՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Նրանց տվյալներով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը Արևելյան Միջերկրական ծով են ուղարկել USS Thomas Hudner ականակիրը, ևս մեկ այլ նավի հրամայել են «սկսել առաջխաղացումն» ու սպասել Սպիտակ տան առաջադրանքին։

Աղբյուրները նաև հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է անցկացնում ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ՝ որոշելու, թե ի՞նչ անել, եթե Իրանն իր զայրույթն ուղղի ոչ միայն Իսրայելի, այլև ԱՄՆ-ի վրա, ինչի հետևանքով տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազաները կհայտնվեն բարձր ռիսկի տակ

Related posts

Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. վարչապետ Ետտենը շնորհավորել է Փաշինյանին

Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները