ԱՄՆ-ն կմեղմացնի Վենեսուելայի դեմ պատժամիջոցները. CNBC

ԱՄՆ իշխանությունները մտադիր են չեղարկել Վենեսուելայի դեմ որոշ պատժամիջոցներ՝ չորեքշաբթի հաղորդել է CNBC-ն՝ հղում անելով Սպիտակ տանը մոտ կանգնած աղբյուրներին։

«Համաձայնագրի շրջանակում Վենեսուելայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները կմեղմացվեն»,- հաղորդել է հեռուստաալիքը։

CNBC-ի տվյալներով՝ Վենեսուելայից ԱՄՆ մինչև 50 միլիոն բարել նավթի առաքումները, ինչպես նախկինում հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այդ ապրանքի միայն առաջին խմբաքանակն են, նավթի վաճառքը կշարունակվի «անորոշ ժամանակով»։

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն էլ հայտարարել է, որ ամերիկյան նավթային ընկերությունների հետ քննարկում են Վենեսուելա նրանց վերադարձի պայմանները։ Ռայթը խոստովանել է, որ Վենեսուելայի նավթային ոլորտի արդիականացումը կպահանջի զգալի ներդրումներ և ժամանակ։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել