ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը դատապարտել է Արցախում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական էսկալացիան

ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքայի սանձազերծած ռազմական էսկալացիան: Ինչպես հայտնում է Ամերիկայի ձայնը, Փալոնը նշել է, որ պետք է քայլեր ձեռնարկել ագրեսոր երկու պետություններին պատասխանատվության ենթարկելու համար:

«Ամիսներ շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելացրել են Արցախի և Հայաստանի նկատմամբ իրենց մարտական հռետորաբանությունը և սադրիչ գործողությունները: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը հետևողականորեն կոչ է անում Պետդեպարտամենտին՝ քայլեր ձեռնարկել այս վտանգավոր իրավիճակը ապաէսկալացնելու և ագրեսորներին՝ Ադրբեջանին և Թուրքիային, պատասխանատվության ենթարկելու իրենց ապակայունացնող գործողությունների համար»,- գրել է Փալոնը:

Կոնգրեսական հավելել է, որ Միացյալ Նահանգները կարևոր դեր ունի այս բռնությունը կասեցնելու գործում, և պետք է արագ և վճռականորեն գործի ագրեսիայի ռազմաշունչ կիրառումը կասեցնելու համար:

Related posts

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև

Վարչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի