«ԱՄՆ-ի ռազմական պարտությունը և հեռանալն Աֆղանստանից կայուն խաղաղության հասատման հնարավորություն են ընձեռում». Ռայիսի

ԱՄՆ-ի պարտությունն Աֆղանստանում և ամերիկյան զորքերի հեռանալն այդ երկրից հնարավորություն են ընձեռում հասնելու կայուն խաղաղության աֆղանական տարածքում: Օգոստոսի 16-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«ԱՄՆ-ի ռազմական պարտությունը և հեռանալն Աֆղանստանից հնարավորություն են ընձեռում կյանքի, անվտանգության վերականգնման և կայուն խաղաղության հասատման համար այդ երկրում»,- մեջբերում է նրա խոսքը Mehr գործակալությունը: Նախագահի խոսքով՝ «Թեհրանը ջանքեր կգործադրի կայունության հաստատման համար, որն Աֆղանստանի առաջնահերթ պահանջն է»:

«Որպես եղբայրական հարևան երկիր՝ բոլոր խմբերին հրավիրում ենք հասնելու ազգային հաշտության»,- ասել է նա:

«Թալիբան» արմատական շարժման զինյալներն, ըստ Al Arabiya հեռուստաալիքի հաղորդումների՝ օգոստոսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ և սկսել են զբաղեցնել կառավարական ուժերի լքած պետական հիմնարկությունները: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: Ավելի ուշ թալիբները հայտարարել են Աֆղանստանի մայրաքաղաքի բոլոր շրջանների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին:

Related posts

ՌԴ ԱԳՆ-ում «Հարավային Կովկասում ռուսական շահերի առաջխաղացման մասին» թեմայով կոլեգիայի նիստ է անցկացվել

Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերումը համապատասխանում է տարածաշրջանում առկա իրողություններին. Պեսկով

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել