ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում չինական ընկերությունների դեմ. Սալիվան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում չինական ընկերությունների դեմ, որոնք, ամերիկյան կողմի կարծիքով, աջակցում են Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում: Նշվում է, որ թիրախում կարող են հայտնվել նաև բանկեր: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։

«Կարծում ենք, որ Չինաստանը պետք է կանգ առնի, քանի որ դա դուրս է ազգային պետությունների պատշաճ վարքագծի շրջանակներից»,- գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Սալիվանը Կոլորադոյում Ասպենի անվտանգության համաժողովում:

Պաշտոնյան հիշեցրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագիրը, որը  Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս թիրախավորել այն բանկերը, որոնք նպաստում են երկակի նշանակության ապրանքների հոսքին ՌԴ:

Սալիվանը նշել է, որ Վաշինգտոնը կշարունակի սահմանափակող միջոցներ կիրառել ՉԺՀ-ի և այլ երկրների բանկերի դեմ՝ ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի հետ գործարքների դեպքում:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել