ԱՄՆ-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններին

ԱՄՆ-ը կմասնակցի ՆԱՏՕ-ի Steadfast Noon միջուկային զսպման ամենամյա զորավարժություններին։ Այս մասին հայտնել է դաշինքի միջուկային գործողությունների համար պատասխանատու ներկայացուցիչ Դենիել Բանչը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ավելի վաղ հայտնել էր, որ ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 13-ից կանցկացնի ամենամյա զորավարժություններ՝ միջուկային զենքի կիրառման իմիտացիայով։

«Ներկայումս ԱՄՆ-ի վրա դրված են պարտավորություններ, նրանք չեն փոխել իրենց քաղաքականությունը և կմասնակցեն այդ զորավարժություններին»,- Բանչի խոսքերը մեջբերում է Bloomberg գործակալությունը։

Բացի այդ, Բանչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը դեռևս ազդակներ չի տվել Եվրոպայում իր ռազմական ռազմավարությունը փոխելու մասին։ Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ը զորավարժությունների համար կտրամադրի մի քանի F-35 կործանիչ։

Ի՞նչ է Steadfast Noon-ը

Steadfast Noon-ը ՆԱՏՕ-ի միջուկային զսպման ամենամյա զորավարժություններ են, որոնց ընթացքում մշակվում են ավիացիայի և անձնակազմի գործողությունները առանց իրական միջուկային զենքի կիրառման։

Related posts

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Օգոստոսի համեմատությամբ աշխատատեղերը սեպտեմբերին ավելացել են 15 հազարով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ՝ 39,751-ով. Փաշինյան

Մհեր Գրիգորյանը այցելել է Սյունիքի մարզ՝ քննարկելու TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված հարցեր