ԱՄՆ-ը դուրս է բերում զորքերի մի մասը Մերձավոր Արևելքի ռազմաբազաներից․ Իրանը սպառնում է հարվածել դրանց

Տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին ԱՄՆ-ը որպես նախազգուշական միջոց Մերձավոր Արևելքում իր հիմնական ռազմաբազաներից դուրս է բերում զինծառայողների մի մասին։ Այդ մասին Reuters-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան՝ անանունության պայմանով։
Ավելի վաղ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին հայտնել էր, որ Թեհրանը զգուշացրել է հարևան երկրներին, որոնց տարածքում ԱՄՆ-ն ունի ռազմական ներկայություն հնարավոր հարվածների մասին, եթե Վաշինգտոնը հարվածի Իրանին։
CNN-ի տվյալներով՝ որոշ զինծառայողների առաջարկվել է լքել Կատարում գտնվող Ալ-Ուդեյդ ավիաբազան, որը ԱՄՆ-ի ամենախոշոր ռազմաբազան է Մերձավոր Արևելքում։ Այնտեղ տեղակայված է շուրջ 10 հազար զինծառայող։ Հունիսին Իրանը թիրախավորել էր այդ բազան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հարվածներ էր հասցրել իրանական միջուկային օբյեկտներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը «պատրաստ է օգնության հասնել» Իրանում հակակառավարական ակցիաների մասնակիցներին, որոնց երկրի իշխանությունները դաժանորեն ճնշում են։ Մասնավորապես, նա սպառնացել էր, որ ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի նկատմամբ գործողությունների «մի քանի շատ կոշտ տարբերակներ»։ ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը կարող է անգամ գնալ ռազմական ուժի կիրառման մասին։
Նախօրեին ԱՄՆ-ը կոչ էր արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։

Related posts

Վաղը մեկնելու եմ Իրան. Նիկոլ Փաշինյան

Ժողովուրդը շատ լավ գիտի՝ իր ձայնը կեղծվե՞լ է, թե՞ ոչ. վարչապետ

Ոչ մի պաշտոն հավերժ չի. Ա.Սիմոնյան