Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին մեզ մրցակից համարելը անարգանք է ժողովրդի նկատմամբ․ իշխանական պատգամավոր

Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին մեզ մրցակից չեմ համարում։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը և հավելեց․

«Ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին մեզ մրցակից համարելը անարգանք է մեր ժողովրդի նկատմամբ, ես երբեք նման վատ կարծիք չեմ ունեցել ՀՀ քաղաքացիների և ժողովրդի մասին»։

Ինչ վերաբերում է Քոչարյանին առաջադրված 300,1 հոդվածի վերաբերյալ ՍԴ-ի կայացրած որոշմանը, Հովակիմյանն ասում է՝ ՍԴ-ն հակասահամանդրական է ճանաչել ՔՕ-ի կոնկրետ դրույթ, բայց Քոչարյանին մեղսագրվող արարքը գնահատելու է դատարանը։

Ինչ վերաբերում է առաջիկա արտահերթ ընտրություններին, Հովակիմյանը չի ժխտում, որ իրենց քաղաքական ուժի վարկանիշը անկում է ապրել, բայց սա համարում է բնական՝ օբյեկտիվ և սուբյետիվ պատճառներով։

Պատգամավորն անդրադարձավ նաև Վլադիմիր Պոզների հետ հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի արած պնդումներին Հայաստանի գործող իշխանության պատասխանատվության և մեղավորության վերաբերյալ։ Հովակիմյանն ասում է․

«Հայաստանի ընդդիմադիր գործիչներից չեմ հիշում որևէ մեկին, ով օտարերկրյա լրատվամիջոցի հետ հարցազրույցում ոտնատակ տար Հայաստանի շահերը, ինչպես վարվեց Ռոբերտ Քոչարյանը, ինքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ատում է Հայաստանն ու հայ ժողովրդին։ Քոչարյանը Հայաստանին վնասելու հարցում առաջամարտիկ է, հարվածեց Հայաստանին, ինչպես կարող էր»։

Related posts

Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ բոլոր դեպքերը կդառնան հանրային մեղադրանքի առարկա

Մթերվող դեղձի և թզի փոխհատուցման ժամկետը կերկարաձգվի, ծաղիկը ցանկացած երկիր արտահանման համար կստանա 50 դրամ աջակցությունը

Վրեժ Մխիթարյանը ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է և նշանակվել տեղակալ