«Աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է ևս 15 քաղաքացի. ՀՎԿԱԿ

Նոյեմբերի 5-ին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է ևս 13 քաղաքացի, իսկ Մարտունու ԲԿ-ում՝ 2 քաղաքացի: Այդ մասին ասված է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ֆեյսբուքի էջում:

«Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլորը սնվել են միևնույն պիցցերիաների ցանցի կետերում: Ժամը 17:00-ի դրությամբ հոսպիտալացված է 30 հիվանդ: Բոլորի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել է կենսանմուշի, սննդամթերքի և խմելու ջրի նմուշառում: Ներկա պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է կենտրոնի Ֆեյսբուքի գրառման մեջ:

Տեղեկատվություն աղիքային վարակի դեպքերի վերաբերյալ. թարմացված

2021 թվականի նոյեմբերի 5-ին «Ինֆեկցիոն հիվանդությունների…

Опубликовано NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն Пятница, 5 ноября 2021 г.

Related posts

Ապամոնտաժվել է Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր հատվածում գտնվող՝ ՀՖՖ նախկին նախագահի՝ ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը, հայց է ներկայացվել «Հարսնաքարի» վերաբերյալ

ՆԱՏՕ-ն խոցել է Լիտվայի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքը․ ԱԹՍ-ների մասին ահազանգեր են հնչել Վիլնյուսում

ԱԺ նիստ . ՈՒՂԻՂ