ԱՀ շահառու քաղաքացիների գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման մասին

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ վարձակալական հիմունքներով համատեղությամբ միևնույն հասցեում բնակվող և որպես մեկ բնակիչ-բաժանորդ հանդիսացող քաղաքացիների` ԱՀ Կառավարության 2020 թ. դեկտեմբերի 1-ի
N 626-Ն որոշման մեջ սահմանված՝ ԱՀ բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության միջոցառման 5-րդ կետի շահառուների փոխհատուցումը կատարվում է նշված հասցե ստուգայց կատարելուց և դիմումը ստորագրելուց հետո։

Փետրվար, մարտ, ապրիլ ամիսների շահառու քաղաքացիներին հասանելիք գազի և էլեկտրաէներգիայի փոխհատուցման գումարները՝ օրերի հաշվարկով (եթե շահառուն գրանցվել է փետրվարից հետո կամ մինչև մայիսի 1-ը խզել է պայմանագիրը), փոխանցվում է շահառուի անձնագրին կամ ներկայացված «Արցախբանկի» հաշվեհամարին 7-10-օրյա ժամկետում:
Քաղաքացիները հասցե փոխելու դեպքում պետք է ներկայանան նախարարություն յոթնօրյա ժամկետում: Նոր անձնագիր ստանալու դեպքում էլ պատճենը պետք է բերել, որպեսզի գումարը ստանալիս խնդիրներ չառաջանան:

Խնդիրներ առաջանալու դեպքում կարող եք կապվել՝ 047 97 77 91 հեռախոսահամարով:

Հարգելի՛ քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ վարձակալական հիմունքներով համատեղությամբ միևնույն հասցեում բնակվող և որպես…

Опубликовано ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Четверг, 24 июня 2021 г.

Related posts

Ապատեղեկատվությունը՝ ընտրական պայքարի զենք․ մեդիան՝ հակազդման առաջնագծում

Մեծամորի լքված շինություններից մեկում տղամարդու մարմին են գտել

Քրեական ոստիկաններն ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Շիրակի մարզում