ԱՀ ԱԻՊԾ-ն հերքում է տարածել՝ Ստեփանակերտից 2 մարմնավաճառի Շուշի այցի մասին

«Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունն առ այն, թե իբր Ստեփանակերտից 2 մարմնավաճառ, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք և ադրբեջանցի զինծառայողների հետ զբաղվել մարմնավաճառությամբ, բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- ֆեյսբուքի իր էջում հերքում է տարածել ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Դեպքի բացահայտման առթիվ իրականացվել է համապատասխան հետաքննություն, համագործակցելով նաև Արցախում խաղաղապահ առաքելությամբ ռուսական զորակազմի հետ:
Վստահեցնում ենք, որ սոցցանցերի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը հերյուրանք են և ապատեղեկատվություն:

Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել ապատեղեկատվություն և զգացմունքային թեմաներ պարունակող գրառումներին և չտարածել այն»,-գրել է նա։

Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունն առ այն, թե իբր Ստեփանակերտից 2 մարմնավաճառ, ռուսական խաղաղապահ զորակազմի…

Опубликовано Унаном Тадевосяном Среда, 10 марта 2021 г.

Related posts

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուժային կառույցների միջև բանակային խաղերի փակման արարողությանը