Ախուրյանցի ըմբիշները սկսել են նախապատրաստական փուլը

Ախուրյանի համալիր մարզադպրոցի հունահռոմեական ոճի ըմբիշները սկսել են նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլը: Մարզական տարին հագեցված է պաշտոնական մրցաշարերով եւ արդեն մարտ-ապրիլ ամիսներին կայանալու են Հայաստանի դեռահասների ու պատանիների առաջնությունները: 120 սաներ տարբեր ժամերի հղկում են իրենց ֆիզիկական կարողություններն ու հնարքների կիրառման տեխնիկան: Մարզօջախի տնօրեն Լեւոն Գեղամյանը նշում է, որ իրենք ապահովված են մարզագույքով ու մարզական պարագաներով եւ ոչ մի խանգարիչ հանգամանք չկա մարզումների արդյունավետության առումով:

 

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը