Ալիևն ու Կլաարը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
Կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում զարգացումներին, Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակին: Նշվում է, որ Կլաարը ողջունել է Եվլախում Լեռնային Ղարաբաղի հայերի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպումը։
Ալիևն էլ հերթական անգամ հավատացրել է, թե Բաքուն կապահովի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները: Նա հավելել է, թե ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար ավելի բարենպաստ հնարավորություններ են ստեղծվել։
Կլաարը նախքան Բաքու մեկնելը աշխատանքային այցով Երևանում էր։ Նրան ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կողմերը քննարկել են տարածաշրջանում իրավիճակը, ընդգծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը, մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն գործակցության վերաբերյալ:

Related posts

ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին

Ռուսական ուժերը հարվածել են Սումիին և Զապորոժիեին. կան զոհեր և վիրավորներ