Ալիևն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնային: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը Բաքու ժամանաելուց հետո հայտարարել էր, որ Ֆրանսիան գիտի, թե որքան կարևոր է պահպանել խաղաղությունը տարածաշրջանում. նա վճռականորեն հանձնառու է դրան:

«Ժամանել եմ Բաքու՝ սկսելու իմ ճանապարհորդությունը դեպի Կովկաս՝ Ադրբեջան, Հայաստան, ապա Վրաստան։ Ֆրանսիան գիտի, թե որքան կարևոր է պահպանել խաղաղությունը տարածաշրջանում։ Նա վճռականորեն հանձնառու է դրան: Սա այն ուղերձն է, որը ես կփոխանցեմ», – թվիթերյան միկրոբլոգում գրել էր ֆրանսիացի դիվանագետը:

Related posts

Նիկոլ Փաշինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր

Կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2026 թ․ 9 ամիսների վերահսկողության արդյունքները

Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է