Ալիևը Միշելի հետ հանդիպմանը խոսել է «բրյուսելյան ձևաչափի» արդյունավետության մասին

Բրյուսելում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը: Ալիևն իր երախտագիտությունն է հայտնել Միշելին` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում ներդրվող ջանքերի համար: Նա նաև նշել է, որ «բրյուսելյան ձևաչափը» արդյունավետ է:

Միշելն ու Ալիևը մտքեր են փոխանակել հուլիսի 15-ին կայանալիք եռակողմ` Միշել – Փաշինյան – Ալիև հանդիպման, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների վերաբերյալ:

Related posts

Հանրապետության մի շարք մարզերում սպասվում է ցրտահարություն․ ջերմաստիճանը կնվազի

Տարիքը խոչընդոտ չէ. ուսուցիչները մրցեցին մարզական հարթակում

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է․ վարչապետը ծանոթացել է անվտանգային ստանդարտներին