ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին

ՀՀ ԱԺ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ 2024 թ. նոյեմբերի 22-25-ը մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին:

Քոչարյանը, պատվիրակության անդամներ Վահագն Ալեքսանյանը և Արուսյակ Ջուլհակյանը կմասնակցեն Ժողովրդավարության և անվտանգության հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի, Տնտեսական եվ անվտանգության հարցերի, Քաղաքական հարցերի, Գիտության և տեխնոլոգիաների հարցերի հանձնաժողովների, ինչպես նաև՝ լիագումար նիստի աշխատանքներին:

Պատվիրակության հետ ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանի և հանձնաժողովների աշխատանքներին մասնակցում են նաև կազմակերպությունում ՀՀ առաքելության ղեկավար Արման Իսրայելյանը և Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը:

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը