ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացման հնարավորություններին։

Ռուբեն Ռուբինյանը և Էրիկ Դե Մույնքը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։

Related posts

Կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի կարծրացած տարանջատումը շարունակում է լուրջ մարտահրավեր լինել. ՄԻՊ

ՍԴ նախագահի ընտրությունը՝ հոկտեմբերի 14-ին․ Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է

Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ