ԱԷՄԳ-ը և Թեհրանը պետք է միասին վերացնեն կասկածները Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ. Գրոսի

Իրանը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կարող են կառուցել փոխըմբռնման և վստահության վրա հիմնված հարաբերություններ։ Նման կարծիք է հայտնել գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, որն այցով գտնվում է Թեհրանում։

«Ես վստահ եմ, որ բանակցությունների շնորհիվ, որոնք ես հիմա վարում եմ Թեհրանում, բեկումնային պահ կլինի ԱԷՄԳ-ի և Իրանի միջև հարաբերություններում»,- Գրոսիի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը:

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ բանակցությունների ընթացքում Գրոսին նաև հույս է հայտնել, որ որոշակի պայմանավորվածություններ ձեռք կբերվեն: Նա հավելել է, որ ԱԷՄԳ-ը և Թեհրանը պետք է միասին վերացնեն կասկածները Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի վերաբերյալ:

Related posts

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը