Ազգային ժողովը 2 նոր պատգամավոր ունի

Հայաստանի խորհրդարանը երկու նոր պատգամավոր ունի։ Էսթեր Այվազյանը և Վանիկ Օհանյանը խորհրդարանում կփոխարինեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավորներ Արեն Մկրտչյանին և Արսեն Թորոսյանին, որոնք համապատասխանաբար նշանակվել են Լոռու մարզպետ և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նիստում հայտնեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները: Ըստ դրանց՝ մանդատները տրվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուներ Էսթեր Այվազյանին և Վանիկ Օհանյանին:  Ազգային ժողովի նիստի ընթացքում Էսթեր Այվազյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական մանդատը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ Վանիկ Օհանյանն այս պահին նիստին ներկա չէ։

Related posts

ՊԵԿ նախագահը Հայկական տնտեսական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հնարավորությունները

«Լսի, քեզի Տաշիրի կողմից մարդ-մուրդ տեսե՞լ են». ՀԿԿ-ն ընտրակաշառքի գործով նոր ձայնագրություն է հրապարակել

Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան․ նոր հորիզոններ են բացվում Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության զարգացման համար