ԱԶԲ-ն բարձր է գնահատում ՀՀ Կառավարության հետ սերտ գործակցությունը. Մասատո Կանդան՝ Նիկոլ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդային:

Վարչապետը ողջունել է պարոն Կանդայի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԱԶԲ-ի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս այցը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ համընկնում է Հայաստանի և ԱԶԲ-ի գործընկերության 20-ամյակի հետ: Վարչապետը շեշտել է ՀՀ Կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության հետևողական զարգացման փաստը և նշել, որ ԱԶԲ-ն կարևոր դեր է խաղացել Հայաստանի զարգացման նպատակներին աջակցելու գործում՝ սկսած ենթակառուցվածքների արդիականացումից, պետական կառավարման համակարգում բարեփոխումներից մինչև ներառական և կայուն աճի խթանում։

Մասատո Կանդան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքների համար՝ նշելով, որ ԱԶԲ-ն բարձր է գնահատում ՀՀ Կառավարության հետ սերտ գործակցությունն ու պատրաստ է հետագայում ևս ակտիվորեն նպաստել մեր երկրում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

Զրուցակիցները քննարկել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել բնակարանային ապահովման, սեյսմիկ անվտանգության բարելավման, դպրոցաշինության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցության շուրջ:

Related posts

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան