Ադրբեջանցիների շրջանում կան զոհեր և վիրավորներ․ Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ կրակ է բացել և սպանել Արցախի ոստիկանության 3 ծառայողի։

Նրանք են՝ փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը և լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը։

«Այսօր առավոտյան ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են կանգնեցնել և ստուգել անօրինական ռազմական փոխադրումներ իրականացնող մեքենաները»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական կողմը գործողությունն անվանել է «հակաահաբեկչական», իսկ ոստիկանության ծառայողներին՝ «անջատողականներ»։

Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, թե առաջինն Արցախի ոստիկաններն են կրակ բացել նրանց ուղղությամբ։

Միևնույն ժամանակ Trend.az-ը՝ հղում անելով ՊՆ-ին հայտնում է, որ ադրբեջանցիների շրջանում կան զոհեր և վիրավորներ։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել