Ադրբեջանում լիովին ապահովվում են հիմնարար իրավունքներն ու ազատությունները. Բաքվի արձագանքը Ֆրանսիայի ԱԳՆ-ին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը երկրում խոսքի ազատության դեմ ոտնձգությունների և ձերբակալությունների մասին Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը որակել է «երկրի ներքին գործերին միջամտություն»:
Գերատեսչությունում նշել են, թե «Փարիզը բարոյական իրավունք չունի Բաքվին մեղադրել մարդու իրավունքների խախտումների համար», քանի որ Ֆրանսիայում իբր լայնորեն տարածված են կոռուպցիան և իսլամաֆոբիան:
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասված է նաև, թե այնտեղ լիովին ապահովվում են հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ԶԼՄ-ների ազատությունը։

Related posts

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել Սանոսյան

Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան

Ալիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցել