Ադրբեջանում ԵՄ դեսպանին բողոքի նոտա է հանձնվել Հայաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի պատճառով

Բաքվում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունջիչը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ:

Նշվել է, որ բանաձևի դրույթները խեղաթյուրում են իրականությունը, հակասում են օբյեկտիվության սկզբունքներին, ինչպես նաև պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություններին:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Եվրոպական խորհրդարանի նման մոտեցումը բացասաբար է ազդում տարածաշրջանում կարգավորման գործընթացի, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերությունների հեռանկարների վրա:

Related posts

Կատարել ամբողջական բերքահավաք. սպասվում է -2-ից -6 աստիճան ցուրտ

30-ամյա երիտասարդը Թուրքիայում 8 մարդ է սպանել

Անձնագիր՝ նոր կարգով․ գներ, ժամկետներ և տվյալների անվտանգության հարցեր