Ադրբեջանի և Պակիստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Պակիստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհակ Դարը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Դիվանագետները վերահաստատել են Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմավարական գործընկերությունը և գոհունակություն հայտնել կապերի հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի կապակցությամբ:

Ընդգծվել է երկու երկրի ակտիվ փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում, ներառյալ՝ ՄԱԿ-ը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը:

Related posts

ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պրոպանով 7 վագոն

ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան