Ադրբեջանի հարավում բռնկված անտառային հրդեհները մի քանի օր է՝ չի հաջողվում ամբողջովին մեկուսացնել

Ադրբեջանի հարավային շրջաններում բռնկված անտառային հրդեհներն ամբողջովին չի հաջողվում մարել։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական Թուրան գործակալությունը, նախօրեին Լենքորանի շրջանում՝ Հիրկանի ազգային պարկի մոտակայքում բռնկված հրդեհը, ըստ Ադրբեջանի ԱԻՆ-ի, հաջողվել է մարել, սակայն Յարդիմլիի շրջանում հրդեհը դեռ շարունակվում է։ Նշենք, որ Յարդիմլիի շրջանում հրդեհը բռկվել էր երկուշաբթի օրը։ Կրակի դեմ պայքարը շարունակում են և՛ ԱԻՆ անձնակազմը, և՛ էկոլոգիայի նախարարության աշխատակիցները, և՛ տեղի բնակիչները։

Աղբյուր՝ factor.am

Related posts

Թուրքիայում 3 երկրաշարժ է տեղի ունեցել

Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր

Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը երկկողմանի փակվել է