Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը

Հաղորդագրություն

Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ ։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։

Related posts

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշին

Փոշու պարունակությունը նորմայից բարձր է եղել Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում