Ադրբեջանի զորքը բանակցություններով հանելու ենք ՀՀ-ից, իսկ 540 կմ սահմանը ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով. Մարուքյան

Մենք բանակցությունների միջոցով Ադրբեջանի զորքը հանելու ենք Հայաստանի տարածքից, քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը:

Նա նաև ավելացրեց, որ ընտրություններում իրենց հաղթանակի դեպքում 540 կմ սահմանը ամրացնելու են նոր տեխնոլոգիաներով.

«Պետք չի 540 կմ երկարությամբ զինվորներ կանգնեցնել»:

Մարուքյանը նկատեց, որ իրենց բանակցության տարբերությունն այն է լինելու, որ բանակցող են ունենալու:

«Մեր բանակցողը չի լքելու խրամատը, չի լքելու պետական ծառայությունը: Իրենց բանակցելու արդյունքները մենք տեսել ենք», – նշեց թեկնածուն:

Related posts

Վրաստանի պատրիարքարանը իշխանություններին մեղադրել է խաղատներին հարկային արտոնություններ տալու համար

Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Աջափնյակի թաղապետ Սերոբ Սարգսյանի նկատմամբ