Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը և ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակության հետ:

Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային իրավիճակը, օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների նշանակությունը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության համաձայնագրի հետ կապված ձեռնարկվող միջոցները:

Անդրադարձ է եղել ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիայի նախագծին, ինչպես նաև երկկողմ օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Related posts

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ

Հոկտեմբերից Երևանից չվերթներ կսկսվի 3 նոր ուղղությամբ

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել